Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտեւի մինչեւ հուլիսի 28-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտեւի մինչեւ հուլիսի 28-ը: Դրանից հետո Գամալեյայի ինստիտուտը կներկայացնի գրանցման: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Գամալեյայի անվան համաճարակաբանական եւ միկրոկենսաբանության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Նրա խոսքով՝ ավարտվել Է կլինիկական փորձարկումների առաջին փուլը, սկսվում Է երկրորդ փուլը, որի արդյունքը կդառնա ոչ միայն պատվաստանյութի անվտանգությունը, այլեւ դրա արդյունավետությունը:

«Այդ փուլը պետք Է տեւի եւ ավարտվի… հուլիսի 28-ին: Դրանից հետո մենք տվյալների հավաքման գործընթացում կլինենք, այժմ արդեն սկսել ենք դոսիե հավաքել գրանցման ներկայացնելու համար»,-ասել Է նա:




Լրահոս