Օդանավում վարքի կանոնները խախտելու համար տուգանք է նախատեսվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելու համար կարող եք տուգանվել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն՝ 100 հազար դրամի չափով: Իսկ ահա օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու եւ ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`առաջացնում է նախազգուշացում: Այս խախտումը կրկնելու դեպքում կարող են տուգանվել նաեւ 100 հազար դրամով:
Բացի այս, օդային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելը եւս առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով՝ 200 հազար դրամից 250 հազար դրամի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.