Օրերս հրապարակվեց, որ քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից մոտ 1մլն 500 հազար դրամ արժողությամբ մեծ թվով մետաղապլաստե դռներ գողանալու, ինչպես նաև շենքին դիտավորությամբ գույքային վնաս պատճառելու փաստով:
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ովքեր են մուտք գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենք եւ ինչպես են իրականացրել գողությունը: Էրիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի բնակիչ Գոռ Սահակյանի հետ, որոշել են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենքից գաղտնի հափշտակել դռներ, պատուհաններ և բռնակներ։ 2020 թվականի փետրվար ամսին պարբերաբար չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են Գոռ Սահակյանի կողմից նախապես նշված շենքի տարբեր հարկերից տեղափոխված և առաջին հարկում տեղադրված խոշոր չափերի՝ ընդհանուր 1.138.000 ՀՀ դրամ արժողության թվով 28 մետաղապլաստե դռները և մեկ մետաղապլաստե պատուհանը՝ հետագայում դրանք իրացնելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող վաճառակետերում:
Այսպիսով , մեզ հետ զրույցում Էրիկ Եսայանի փաստաբան Վահե Դանիելյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվել իրականում. «Դուք գիտեք, որ գործով որպես մեղադրյալ անցնում են Գոռ Սահակյանը եւ իմ պաշտպանյալ Էրիկ Եսայանը: Ամբոսղջ նախաքննության ընթացքում մենք ներկակյացրինք բազմաթիվ փաստեր, սակայն նախաքննությունը իրականացվեց միակողմանիորեն: Մի էական հանգամանք․ մենք ողջ նախաքնության ընթացքում պնդում էինք, որ իմ պաշտպանյալ էրիկ Եսայանը իրականում տեղյակ չի եղել Գոռ սահակյանի իրական մտադրության վերաբերյալ եւ այդ հանագամնքներն էլ ֆիքսված են քրեական գործով: Մեր այն դիտարկմանը, մի՞թե նա չգիտեր, թե ինչ շենք է մտնում գողություն կատարելու համար, ի պատասխան պաշտպանը նշեց. «Գոռ Սահակյանը ի սկզբանե ցուցմունք է տվել , որ ինքն է այդ ամեն ամբողջությամբ արել միայնակ եւ Էրիկ Եսայանը ոչնչից տեղյակ չի եղել , պարզապես ինքը դիմել է Էրիկ Եսայանին եւ ասել, որ իրեն օգնի՝ այս ապրանքները վաճառի: Իսկ ահա այդ ապրանքները իբր իրեն տվել են գումարի դիմաց»:
Ըստ փաստաբան Վահե Դանիելյանի իր պաշտպանյալ Էրիկ Եսայանը որեւէ օգուտ չունենալով ընդամենը օգնել է Գոռ Սահակյանին այդ ապրանքները վաճառել եւ առհասարակ Էրիկ Եսայանը ընդհանարպես ԱԱԾ հաշվեկշռում գտնվող շենք չի էլ մտել . «Կոնկրետ կարող եմ հայտարարել , որ ամբողջ քրեական գործում չկա որեւէ ապացույց ,որով կարող է հիմնավորվել Էրիկ Եսայանի եւ Գոռ Սահակյանի նախնական համաձայնության գալու հանգամանքը: Ավելին գործով կան տարբեր ապացույցներ ու ցուցմունքներ, որոնցով կոնկրետ փաստվում է, որ Էրիկ Եսայանը տեղյակ չի եղել Գոռ Սահակյանի իրական մտադրության մասին»: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գոռ Սահակյանը, գողություն կատարելով Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից, այդ քայլին գնացել է իր ծնողների համար։ Նա ունի վատառողջ ծնողներ, եւ նրանց բուժման համար գումար է անհրաժեշտ եղել :
Մանրամասները տեսանյութում
Քնար Մանուկյան