«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը կաշառք ստացողներին մեղադրանք է առաջադրել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն այս օրերին հարցաքնության է հրավիրվում ոչ միայն կաշառք տվող անձանց այլ նախաքննական մարմինը վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրում նաեւ կաշառք ստացողներին:
Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ ԲՀԿ նախագահի մեղադրանքի հիմքում ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Վազգեն Պողոսյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված մի հաշվետվություն է` ծախսերի մասով:
Այս գործընթացից հետո ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին տարավ կալանավորման, սակայն դատական համակարգը մեկը մյուսի վրա է գցում նրա կալանավորման գործընթացը: Մասնավորապես առաջին ատյանի դատարանը վերջինիս նկատմամբ խափանման միջոց չնտրեց կալանավորումը, ինչի հետաւնքով ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան, իսկ ահա ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ կալանավարման հարցը կրկին ուղարկեց առաջին ատյանի դատարան քննության առնելու համար: Ասել է թե՝ դատավորը իր վրայից գցեց Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հայտնվեց բարդ իրավիճակում, ինչ որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակ:
Ու մինչ դատական համակարգը խառնված է ԲՀԿ առաջնորդի կալանավորման հարցով ԱԱԾ-ում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն քրեական գործի հարուցոմից հետո խուզարկություններ իրականացրեց ԲՀԿ գրասենյակներում եւ մի շարք փաստաթղթեր առգրավվեց:
Եվ ահա, այս օրերին ԱԱԾ-ն առգրաված փաստաթղթերում տեսել է բազմաթիվ մարդկանց անուններ, որոնց դիմաց գրված են կոնկրետ գումարի չափ, թե ինչքան գումար են ստացել, եւ նրանք ու նրանց ընտանիքի անդամները, որից հետո բոլորին կանչում է հարցաքննության: Դատելով իրավիճակից՝ ՀՀ բնակչության մի զգալի հատված հայտնվել է վկայի կարգավիճակում եւ հրավիրվում է ԱԱԾ հարցաքննության: Ասել է, թե եւ կաշառք տվողներն են հայտնվել վատ իրավիճակում, և կաշառք վերցնողները:
Մեզ հետ զրույցում փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը պատմեց, որ կոտայքի մարզի բնակիչ Ռուբիկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, սակայն վերջինս պնդում է, որ կաշառք չի ստացել, այլ այդ գումարը իր կատարած աշխատանքի դիմաց որպես վարձատրություն է ստացել:
Ի դեպ, հավելենք, որ փաստաբան Դիաննա Ղազարյանի պաշտպանյալին եւս ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու համար, սակայն վերջինիս պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան