Ինչ ինչ, բայց ադրբեջանական ՊՆ լավ տեսանյութեր սարքում է, կեղծիքը լավ որակով են անում։ Չտրվեք սաադրանքներին, ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Մենք կորուստներ չունենք։ Այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր: Պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն: