Սահմռկեցուցիչ ինքնասպանություն Դիլիջանում (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:  2011թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին Դիլիջանի շտապ օգնությունից հաղորդում է ստացվել,  ոստիկանության Տավուշի մարզային վարչության,  Դիլիջանի բաժին, այն մասին որ իրենք կանչով մեկնել են Դիլիջան քաղաքի, Կամո փողոցի 227 տուն, որտեղ հայտնաբերել են նշված տան բնակչուհի 1963 թ. ծնված Գայանե Մնացականյանին կախված վիճակում:Նույն հասցեի լոգարանում, հայտնաբերել են նաև 1986 թ. ծնված, Դիլիջան հանքային ջրեր ՓԲԸ-ում որպես պահեստապետ աշխատող Էրիկ Մարտիրոսյանին, նախաբազուկների, միջային երեսների բազմաթիվ կտրած վերքերով:Հայտնաբերվել է նաև Էրիկի քույրը 1988 թ. ծնված Մարինե Մարդիրոսյանը նմանատիպ վերքերով: Քույր և եղբայր տեղափոխվել են Դիլիջանի Վ. Ավանյանի անվան  բժշկական կենտրոն: Այս պահին նրանք գտնվում են հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց որ, իրեն հայտնի է դարձել  որ քննչական մարմինը նշված տանը հայտնաբերել է մոր և որդու կողմից գրված երկտողներ:Հարևանները պատմել են որ ընտանիքի հայրը, Սամվելը արդեն 2, 3 տարի է ինչ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի:Մայրը նամակում գրել է հետևյալը` Հասո ջան, Սոսո ջան ամուսնուս երեսից, ընտանեկան վատ պայմաններից ելնելով, երեխաներս որոշել են չապրել, էլ իմ ապրելն ում է պետք, իսկ տղան ինքնասպանության փորձից առաջ նամակ է գրել իր սիրած աղջկան Ա-ին, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք ներկայացնում:Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետին նետված և ջարդված նկարներ:Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզային վարչության քննչական բաժնի, Դիլիջանի քննչական բաժանմունքում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում, դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս