Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան անդրադարձել է Աննա Հակոբյանի կոչին՝ գրելով․
«Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի օկուպացիան: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործն արդար է, և Աստված մեզ հետ է։ Թշնամին հակահարված է ստացել և միշտ էլ այդպես կլինի: Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, նույնիսկ ավելի միասնական: Ես իմ խոր ցավն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանցի ժողովուրդը ձեզ հետ է:
Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները: Արագ վերականգում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին ու մեր ժողովրդին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն քայլ անելու կոչով էր հանդես եկել: