ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Պատի վրայի պատկերին ավելացրել են նաեւ բնական մազեր ու կողքն էլ շեշտել՝ ժպտալ։

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ է իրենից ներկայացնում հողամասի կառուցապատման իրավունքը:
Հովհաննես Մկրտչյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որն է երրորդ երկրից ՀՀ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը:
Ստելլա Բարսեղյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների հետ գործարքի արժեքն է, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառելիս, եւ որը լրացվել է նշված համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հետեւյալ պայմանների կատարման դեպքում.
գնորդի՝ ապրանքների օգտագործման եւ տնօրինման իրավունքների մասով սահմանափակումներ չկան՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք սահմանվել են Մաքսային միության մարմինների համատեղ որոշմամբ, սահմանափակում են այն աշխարհագրական տարածաշրջանը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, էապես չեն ազդում ապրանքների արժեքի վրա,
ապրանքների հետագա վաճառքի, գնորդի կողմից այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի ոչ մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հատկացվում վաճառողին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան՝ կարող են կատարվել լրացուցիչ հաշվեգրումներ,
գնորդը եւ վաճառողը փոխկապակցված անձինք չեն, կամ գնորդը եւ վաճառողն այնպես են փոխկապակցված մեկը մյուսի հետ, որ ներմուծվող ապրանքների հետ իրականացվող գործարքի արժեքն ընդունելի է մաքսային նպատակների համար՝ նշված հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված չէ որեւէ պայմանից կամ պարտավորությունից, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա չի կարող քանակապես որոշվել:




Լրահոս