ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Թալին-Արմավիր ավտոճանապարհի՝ Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում բախվել են իԼխ եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

իԼխ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին եւ գլխիվայր շրջվել, վարորդն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ինչ չափով է տույժ կիրառվում:     

Քրիստինե Ալեքսանյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ք. Ալեքսանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված մաքսատուրքի, հարկի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար՝ բացառությամբ սույն օրենքով եւ Միության մաքսային օրենսգրքով եւ իրավապայմանագրային բազան կազմող պայմանագրերով նախատեսված այն դեպքերի, երբ հայտարարատուին կամ նրա լիազորած անձին տրամադրվել է մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մաքսատուրքը, հարկերը եւ մաքսավճարը վճարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում վարկային բյուրոն: Ի՞նչ գործառույթ է իրականացնում այն:

Գայանե Սուքիասյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն իրականացնում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկության (վարկային տեղեկատվության) հավաքագրում, մշակում, պահպանում, տրամադրում, ինչպես նաեւ դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն:

Վարկային բյուրոյի ծառայությունների շնորհիվ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ հնարավորություն է ստանում

l ժամանակին կատարելով իր ֆինանսական պարտավորությունները՝ կերտել դրական վարկային պատմություն եւ օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ՝ ֆինանսական ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար,

l ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները եւ մշտապես տեղեկացված լինել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերի մասին:

Վարկային բյուրոյի ծառայությունները թույլ են տալիս վարկատուներին (բանկեր, վարկային կազմակերպություններ), ինչպես նաեւ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքներ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին կանխելու վարկառուների/հաճախորդների կողմից ավելորդ պարտավորությունների ստանձնումը, կրճատելու անհուսալի պարտավորությունները եւ աջակցելու պարտավորությունների ժամանակին կատարմանը:

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները:

 




Լրահոս