«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ կառավարության նիստում անցկացրին արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը փոխանցելու օրինագիծ։ Օրերս այն դրվել է շրջանառության մեջ, եւ ենթադրվում էր, որ մոտ օրերս կընդունվի, բայց ԱԺ-ում խոսում են, որ այն չի ներառվի այս շաբաթվա արտահերթ նիստի օրակարգ։
Բացի այն, որ նախագիծն առաջացրել է մասնագիտական հանրույթի, մարզպետարանների եւ հատկապես մասնավոր ԲԿ-ների տերերի դժգոհությունը, իրավական տեսանկյունից խնդրահարույց է եւ հում։
Չի բացառվում, որ այս փուլում իշխանությունը նահանջի, եւ նախագիծն օրակարգ բերվի 1-2 ամսից, երբ հաջորդ անգամ կրկին երկարաձգեն արտակարգ ռեժիմը։ Չնայած ուժգնացող պահանջներին, ՀՀ իշխանությունը հակված է մինչեւ դեկտեմբեր այս երանելի ռեժիմը Հայաստանում պահելուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում