«Ժամանակ» թերթը գրում է. «ՕԵԿ նախկին պատգամավոր, նախկին նախարար Մհեր Շահգելդյանը «Ամերիաբանկ»-ի հայցի հիման վրա կճանաչվի սնանկ։ Շահգելդյանի սնանկությունը գալիս է հանրահայտ ընտրակաշառքի ժամանակներից, երբ Կենտրոն համայնքի որոշ «տասովչիկներ» ուղղակի «քցել» են Շահգելդյանին՝ գումար վերցնելով նաև ԲՀԿ-ից։ Ինչևէ, իրավապահները մոտ են պարզելու հանցավոր շղթան։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումը` Մհեր Շահգելդյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, հուլիսի 8-ին ընդունվել վարույթ։ Գործը մակագրված է սնանկության գործերով դատավոր Արմեն Խաչատրյանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: