Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբից։
«3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ՝ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 նոր դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3 079 փորձանմուշի հետազոտություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Մահվան դեպքեր չկան: