Կրակոցներ Չորաթանի գործարանի ուղղությամբ. աշխատանքը դադարեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հակառակորդի կողմից կրակոց է արձակվել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գործող ձեռնոցի արտադրամասի ուղղությամբ: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը:

«Գործարանի ուղղությամբ չորս կրակոց է արձակվել: Փառք Աստծո, ոչ նյութական եւ ոչ էլ մարդկային վնաս չենք կրել: Ամեն ինչ կարգին է»,- հայտարարեց արտադրամասի տնօրենը:

Նա նշեց, որ այս պահին գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատողներին էլ անվտանգությունից ելնելով ուղարկել են տուն:

Ս.Հ.




Լրահոս