ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր փոփոխություն. որտեղ է թույլատրված գովազդային վահանակների տեղադրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է թույլատրել միջպետական եւ հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձեւ երթեւեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։

Նախարարությունը հույս ունի, որ այս ամենի արդյունքում պետական բյուջեի մուտքերը կավելանան, քանի որ գովազդ տեղադրող ընկերությունների թիվը զգալի կավելանա: Նախնական կանխատեսումներով պետական բյուջեի մուտքերը տարեկան էապես կավելանան, արդյունքում կբարեկարգվեն այդ գոտիները գովազդային վահանակ տեղադրող կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին:

Հուսանք՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության այս կանխատեսումները իրականություն կդառնան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ միջպետական եւ հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների վրա կան շուրջ 9 շրջանաձեւ երթեւեկելի հատված:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս