ԱՄՆ Սենատի անդամ, Դեմոկրատական կուսակցության (Մասաչուսեթս) ներկայացուցիչ Էդ Մարքին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը:
«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, հարգեն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ձգտումները և անմիջապես կայունացնեն իրավիճակը»,- նշել է սենատոր Մարքին։