
Ատլանտյան օվկիանսում հայտնաբերել են 237 մլն արժողությամբ` մոտ 200 տոննա արծաթ: Արծաթը գտնվում է 1941-ին գերմանական սուզանավի կողմից խորտակված բրիտանական Gairsoppa բեռնատար նավում,- հաղորդում է The Independent- ը: Նավը գտնվել է 4.7 հազար մետր խորության վրա:Նավի կենդանի մնացած նավաստի Ռիչարդ Այրեսի վկայությամբ` Gairsoppa-ն հայտնվել է ուժգին փոթորիկի մեջ և փորձել է փրկվել Իռլանդիայի ափերի մոտ, սակայն ճանապարհին նավը խոցել է գերմանական սուզանավից արձակված ականը:Այրեսը միակն է 90 նավաստիներից, ով կարողացել է հարձակումից 13 օր հետո հասնել Մեծ Բրիտանիայի ափին: