Այս պահի դրությամբ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 կորուստ: Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 5 կորուստի մասին: Կորուստների թվում կա նաև երկու մայոր:
Կորուստներն են.
- Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլու
- Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլու
- Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլու
- Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլու
- Պայմանագրային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլու
Ադրբեջանը նաև պաշտոնապես ընդունել է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի մահը: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կեսօրից հետո Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը, իսկ հետո նաեւ խաղաղ բնակավայրերը՝ մասնավորապես Այգեպար եւ Չինարի գյուղերը:
Մանրամասները՝ տեսանյութում