Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Կապիտան Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքից է՝ ծնված 1992 թվականին: Վերջինս ամուսնացած է, երեխա ունի:
Նշենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը հայտնել է 11 զոհի մասին, որոնց թվում գեներալ և գնդապետ կա: Հայկական կողմի երկու զոհից բացի կա հինգ վիրավոր, որից երկուսը՝ ոստիկան:
Լիդա Եղիազարյան