Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Այս պահին սահմանին հանգիստ է։ Իրավիճակն ամբողջությամբ մեր զինվորների վերահսկողության տակ է։ Պաշտպանության բանակը լրացուցիչ միջոցներ է գործադրում, որպեսզի հակառակորդի ոչ միայն առաջնագծում, այլ նաև խորքում բոլոր տեղաշարժերը վերահսկողության տակ պահի», – հաղորդեց Վահրամ Պողոսյանը։