ՖՈՏՈ. Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից է՝ 1989 թվականին ծնված: Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքի ղեկավար Վաչիկ Խաչատրյանն ասաց, որ այսօր հակառակորդի կողմից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանն ծնունդով Լուսակունք գյուղից է , սակայն դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ռազմական ինստիտուտում և ծառայել է ՀՀ և Արցախի տարբեր շրջաններում: Վերջինիս ծնողները սակայն բնակվում են Լուսակունքում:

«Ամուսնացած է, ունի երկու երեխա, մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք: Գարուշը հիանալի մարդ էր, բարձր արժեքների տեր անձնավորություն»,-նշեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս