Բանդան վնասազերծված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականին մայրաքաղաքում տեղի ունեցած, առանձնակի հանդգնությամբ աչքի ընկնող ու լավ կազմակերպված ավազակային հարձակումները բացահայտելու նպատակով ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ-քննչական խումբ, որն ամեն օր ամփոփում էր կատարված աշխատանքներն ու արդյունքները զեկուցում ոստիկանության պետին: Սեպտեմբերի 22-ի երեկոյան  օպերատիվ տեղեկատվությունն ամբողջացավ: Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն ստացվեց նաեւ, որ խումբը պատրաստում է հերթական ավազակային հարձակումը: Անմիջապես ոտքի հանվեցին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները:Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, կանգնեցվեց «Մերսեդես-Բենց» մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմեց փախուստի: Մեքենան բախվեց Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը: Վարորդը եւ ուղեւորը թողնելով ավտոմեքենան` դիմեցին փախուստի եւ կրակեցին իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվեց, վնասազերծվեց եւ բերման ենթարկվեց Արթուր Մանուկյանը:Փախուստի դիմած անձանցից մեկը բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր ընկավ եւ մահացավ:  Զենքը, որից կրակոց էր արձակվել, չէր հայտնաբերվել. սանրվեց բլրակի ողջ տարածքը, որտեղով փախել էին հանցագործները:Դեպքի վայրի զննությամբ, սարալանջի թփուտներից հայտնաբերվեց թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ: Վթարված ավտոմեքենայի զննությամբ, վարորդի նստատեղի տակից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ` փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով: Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած եւ մահացած, նախկինում չորս անգամ դատված  Գուրգեն Հայրապետյանի տաբատի  գրպանից ոստիկանները հայտնաբերեցին մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված:Շարունակելով օպերատիվ գործողությունները` ոստիկանները ժամը 8.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկեցին նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին:Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեց թմրանյութ:Անհրաժեշտ էր ողջ ծավալով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց գաղտնիությունն ապահովելու, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու նպատակով հնարավորինս սեղմվեց իրազեկման շրջանակը եւ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին ժամանակավորապես դադարեցվեց:Նույն օրը, ժամը 16.45-ին, ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին Հովսեփ Հովնանյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց եւ  առգրավվեց մոտ 2 գրամ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:Հետագա օպերատիվ գործողությունների ընթացքում, ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանները խուզարկություն կատարեցին մայրաքաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկում, որը բանդայի հավաքատեղին էր եղել: Հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 30 փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ` 7 փամփուշտով, «ՏՏ» տիպի ատրճանակ` 8 փամփուշտով, «BLOW C 06» տիպի գազային ատրճանակ` 5 փամփուշտով, տարբեր տրամաչափի 327 փամփուշտ, նա¨ դիմակներ,  ձեռնոցներ, կպչուն ժապավեն: Այս ամբողջ ընթացքում ոստիկանության ղեկավարությունը վերահսկում ¨ համակարգում էր օպերատիվ խմբերի աշխատանքը: Բոլոր գործողությունների արդյունքները վերլուծվում ¨ անմիջապես զեկուցվում էին ոստիկանության պետին:Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման ենթարկեցին նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվեց ¨ առգրավվեց առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Նույն վայրից բերման ենթարկվեց նաեւ նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվեց ¨ առգրավվեց մոտ 6 գրամ, դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց ասպիրին-ուպսա դեղահաբի տուփ` դեղնականաչավուն զանգվածով:ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ Գ եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ, ավազակային հարձակումներ կատարելու նպատակով, Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել եւ ղեկավարել են զինված խումբ /բանդա/` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին եւ Քյարամ Ամոյանին: Օղակը հանցավոր խմբի շուրջ սեղմվել էր, սակայն չէր թուլանում գործողության օպերատիվ կառավարման լարվածությունը: Չէր կարելի աչքաթող անել ոչ մի մանրուք: Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Արտուշ Հակոբյանի` Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Իժ ՍՊԼ» տիպի մեկնարկային ատրճանակ` երկու փամփշտակալով` 13 փամփուշտով ¨ վեց պարկուճով:Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաեւ մի շարք այլ բնակարաններում ու տներում: Ժամը 13.15-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր:Ժամը 14.00-ին, Աշոտ Մարտիրոսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի` նրան պատկանող բնակարանից` «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ` փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, եւ տարբեր տրամաչափի 300 փամփուշտ:Հայտնաբերված զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են:Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:Բանդայի հանցավոր գործունեությունը ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են:  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապիեւ լրատվության վա




Լրահոս