Արդեն մի քանի ամիս է՝ Երեւանի ոսկու շուկայում, ինչպես ասում են՝ «առեւտուրը կանգնած է»: Ամռան այս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոսկու վաճառքը բավականին նվազել է:
Ոսկու վաճառքով զբաղվող առեւտրականների խոսքերով՝ արտակարգ դրության այս պայմաններում մարդկանց մեծ մասը հարսանիք չի անում: Բացի այս, ոսկու հիմնական գնորդները՝ սփյուռքահայերը, սահմանները փակ լինելու պատճառով Հայաստան չեն ժամանել:
ArmLur.am-ը եղավ Երեւանի ոսկու շուկայում եւ զրուցեց առեւտրականների հետ: Պարզվեց՝ նրանց մեծ մասը ոսկի վաճառել է նախորդ ամսին, մի մասն էլ՝ հինգ ամիս է՝ ոչինչ չի վաճառել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան