Երևանյան մարաթոնն այս տարի չի կայանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի վազքի 2020 թվականի մարաթոնը չեղարկվել է: Այս մասին հայտնում են կազմակերպիչները: Մարաթոնը չի կայանա կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կազմակերպիչները վազորդներին հորդորում են նախապատրաստվել 2021 թվականի մարաթոնին:

Երևանի մարաթոնն ամենամյա երկար տարածության վազքի միջոցառում է, կազմակերպվում է Հայաստանի մայրաքաղաքում և 2015, 2016 և 2017թ.-ին անցկացված կիսամարաթոնի իրավահաջորդն է: 2018թ. սկսած մրցումը ներառում է ամբողջական մարաթոնյան մրցատարածություն, ինչպես նաև առավել կարճ մրցատարածություններ:




Լրահոս