«Լիդիան Արմենիան» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ս.թ. հուլիսի 14-ին «Լիդիան Արմենիան» ստացել է «Բնության մեջ կետերի նշահարման» փորձագիտական ակտը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքներ ներխուժման փաստը: «Լիդիանը» ակտի հիման վրա դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության 2007թ. 797-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով վերացնել ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածքների ներխուժումը, այն է՝ ազատել ընկերության տարածքներն ապօրինի տեղակայված վագոն-տնակներից և այնտեղ գտնվող անձանցից: «Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը այս առիթով մեկնաբանում է, – «Ավելի քան երկու տարի տևած ապօրինության հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր մարդիկ արտագաղթել են, պետության միջազգային հեղինակությանը հասցվել է անդառնալի վնաս: Այսօր, երբ ավելի քան երբևէ պետությունը և սահմանին կանգնած հայ զինվորը կարիք ունի ամուր պետության և ամուր տնտեսության, ապօրինության իրականացումը և դրա հանդուրժումը հավասարազոր է Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանքի: Ակնկալում ենք պատկան մարմինների շուտափույթ արձագանքը և օրենքի սահմաններում համապատասխան գործողությունները»:
Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը ևս պարտավորեցրել էր ՀՀ ոստիկանությանը հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը «Լիդիանի» տարածքից»:
Ինչպես արդեն հայտնել էինք, Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպության անդամների եւ Ամուլսարի պահապանների միջեւ ընդհանրում եղավ. Գնդեվազում լարված իրավիճակ է։