ՆԱՏՕ-ն կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին հետագա լարումը կանխելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զարգացումներին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ ուղղված բոլոր կողմերին ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար», – գրել է Ապատուրայը: