Արցախում շատ բուռն են արձագանքում․ հազարավոր կամավորականներ ցանկանում են Տավուշ մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում շատ բուռն են արձագանքում: Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության Նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ: Այս պահին էլ դիմում-հայտերն ու հեռախոսազանգերը չեն դադարում: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը

«Սիրելի՛ կամավորականներ, ձեր պատրաստակամությունը, հայրենասիրությունը, նվիրումը սերունդների դաստիարակման և ոգեշնչման աղբյուր կարող են լինել: Մի՛ նեղացեք, մի՛ դժգոհեք, եթե մերժում են ձեզ, քանի որ ՀՀ Զինված Ուժերը դեռևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Իսկ այս պահին բոլորիդ փոխանցում եմ երկրի ղեկավարի անկեղծ ու ջերմ շնորհակալությունը:

Սպասենք՝ կազմ ու պատրաստ»,- գրել է Վահրամ Պողոսյանը։




Լրահոս