ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի որդեգրումների քրեական գործով շղթան հասնում է մինչև Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկին. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք եւ վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել եւ ղեկավարվել հանցավոր խումբ: Նկատենք, որ նախաքննական մարմինը անուներ չէր տվել, թե այս աղմկահարույց գործով ինչ պաշտոնատար անձինք են անցնում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մի քանի անձանց անուններ պարզել: Այսպիսով, մեզ հաջողվել է պարզել, որ քրեական գործով անցնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Արգամ Ստեփանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, սակայն հայտնի պաշտոնյաների անունն այսքանով չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով շոշափվում է նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներկայիս պետ Անի Մխիթարյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկի կնոջ անունը, որն, ի դեպ, քրեական գործով հարցաքննվել է: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. քրեական գործով շոշափվում է նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանի անունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս