Լիսկայի կողմից Ավետիք Բուդաղյանի սպանության գործը կոծկողը՝ Գլխավոր դատախազի տեղակալ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 13-ին ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին։

Աֆանդյանը, հիշեցնենք, նախկինում ևս զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ։ Եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը: 2019թ. սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:

Սակայն Աֆանդյանը հանրության հիշողության մեջ մնացել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս