Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սահմանապահ Բերքաբեր
Հեռավորությունը հակառակորդի դիրքերից` ընդամենը 500 մետր
Զորակցությունս սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին:
Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը եւ բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին:
Հ.Գ. Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով»,-գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում