ArmԼur.am-ը դեռեւս հուլիսի 2-ին գրել էր, որ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։
Հիշեցնենք, որ նշված երեք ուժերը գլխավոր դատախազություն էին ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:
ArmԼur.am -ը փորձել է Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից պարզել, թե ինչ փուլում է գտնվում դատախազության կողմից ՀՔԾ ուղարկված դիմումի քննությունը: Մարինա Օհանջանյանը հայտնեց , որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով :
Քնար Մանուկյան