Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:

Արցախում մինչ օրս COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3175 փորձանմուշի հետազոտություն: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։




Լրահոս