
Հյուսիսային Անգլիայում Vodafone բջջային կապի օպերատորի բաժանորդները մոտ մեկ շաբաթ զրկվել են բջջային կապից կովերի պատճառով,-հողորդում է News & Star -ը: Աղբյուրը փոխանցում է, որ կապի խափանման պատճառ է հանդիսացել արածող կենդանիների կողմից ընկերությանը պատկանող բջջային կայանը վնասելը: Վթարը տեղի է ունեցել Քեմբրիայի դքսության Քոքերմուտ քաղաքի մերծակայքում: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ վթարի հետևանքով տուժել են վերոնշյալ քաղաքի և մեձակա գյուղերի բաժանորդները: Ընկերության ներկայացուցիչները փոխանցել են նաև, որ դեպքի մեղավոր համարում են British Telecom ընկերությանը, ով իրականացնում է մալուխների սպասարկումը և պարտավոր էր քայլեր ձեռնարկել` կանխելու վթարը: