ԱԺ նիստը մեկնարկեց սահմանին զոհված ՀՀ ԶՈՒ 4 զինծառայողի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված ՀՀ Զինված ուժերի չորս զինծառայողների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ: Պատգամավորները մեկ րոպե լռույթմաբ հարգանքի տուրք մատուցեցին մայոր Գարուշ Համբարձումյանի, կապիտան Սոս Էլբակյանի, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի և կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի հիշատակին:

«Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների արդյունքում իրենց հայրենիքը պաշտպանելիս զոհվել են ՀՀ ԶՈՒ չորս զինծառայողներ: Ուզում եմ առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Հավերժ փառք հերոսներին»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:




Լրահոս