Ինչպես է Ղուկաս Ուլիխանյանը մեկնաբանում իր համար կաշառք տալը. աշխատակազմի նախկին քարտուղաը լռում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գործը գնացել է դատարան, ես որևէ առնչություն չունեմ»: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ղուկաս Ուլիանխանը՝ անդրադառնալով Հատուկ Քննչական ծառայության կողմից այսօր տարածված հաղորդագրությանը, որի համաձայն  Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝  իր օգտին քվեարկելու համարև, երբ ընդգրկված էր Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում՝ որպպես պատգամավորի թեկնածու: Հավելյալ մեկնաբանություն նա չցանկացավ տալ:

Հաղորդագրության համաձայն, հիշյալ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված է եղել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը` Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինիս օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, այդ թվում` յուրաքանչյուր քվեի համար նրանց որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր:
ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Արթուր Բաբայանից, ում անունը շոշափվում է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: Սակայն  վերջինս ևս չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ: «Ես մեկնաբանություն չունեմ», – նշեց նա: Հավելենք, որ նա նախկինում եղել է նաեւ ԲՀԿ անդամ, այնուհետեւ դարձել ՀՀԿ-ական: Այս գործի վերաբերյալ նախկինում նաև ձայնագրություն էր շրջանառվում համացանցում:




Լրահոս