Վալենտինա Մատվիենկոն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ու հայտարարել է, որ Ռուսաստանը Երևանին ու Բաքվին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով, և որ դիվանագիտական և խորհրդարանական ալիքներով ջանքեր են ներդրվում դրա համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վերջինս նշել է, որ իրեն են դիմել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Նրա խոսքով` Ռուսաստանում անհանգստացած են առկա իրավիճակով, քանի որ «և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար բարեկամ և գործընկեր երկրներ են»:

«Գլխավորը հիմա ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ցանկացած մարտական գործողություն դադարեցնելը»,-համոզված է Դաշնային խորհրդի խոսնակը:

«Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակով, ամեն ինչ կանենք, որպեսզի կանգնեցնենք լարվածության սրումը, մարտական գործողությունները»,-ընդգծել է Մատվիենկոն:




Լրահոս