Նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանին, Արտակ Տոնոյանին եւ Ժիրայր Պողոսյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Անդրանիկ Փիլոյանին, Արտակ Տոնոյանին եւ Ժիրայր Պողոսյանին գեներալ-մայորի կոչում է շնորհել։

Ստորեւ ներկայացնում ենք հրամանագրերը.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի ՏՈՆՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի ՓԻԼՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։




Լրահոս