ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով ում դեմ «Վենդետա» իրականացրեց Սարի թաղում. նոր մանրամասներ կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 14-ին Սարի թաղում հնչած կրակոցներից, թե ով ում նկատմամբ է փորձել վենդետա իրականացնել, եւ ինչ վարկած են քննում իրավապահները Ինչպես հայտնել էինք, հուլիսի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով цստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ է՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ «Էրեբունու» բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ պարզել են նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 և 13 տների դիմացից և ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել են ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։ Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Սահակ Մինասյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանությունն ու քննչական բաժինն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի, և մոտավոր կա նաև կասկածյալ, ում նկատմամբ ամիսներ առաջ նույնպես հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել:

Իսկ ում վրա էր ամիսներ առաջ սպանության փորձ կատարվել: ArmLur.am-ը գրել էր, որ 2020 թվականի մայիսի 1-ին կրակոցներ էին հնչել Սարի Թաղում: Կրակոցների արդյունքում վիրավորվել է 33-ամյա Արտաշես Ֆարսյանը: Ի դեպ, Արտաշես Ֆարսյանը մոտ օրերս էր դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել: Իրավապահները վերջինիս բռնել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով: Եվ ահա ազատ արձակվելուց հետո նրա վրա կրակում են: Արդյունքում, իրավապահները վարկած են քննում, որ չի բացառվում, որ մայիսի 1-ին կրակոցից վիրավորված Արտաշես Ֆարսանյանն է հուլիսի 14-ի կրակոցների հեղինակը եւ իր վրա կրակելուց 1,5 ամիս անց նա վենդետա իրականացրեց:

Մանրամասներ՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս