Հուլիսի 15-ի ժամը 11։30-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Տվյալները հրապարակել է Շիրակի մարզպետարանը։
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6․080 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5․726 նմուշառման հետազոտություն։
Հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։ Մարզում, այսօրվա դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 920 քաղաքացի, նրանցից 276-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մինչև օրս կորոնավիրուսից առողջացել ու հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 366 բնակիչ։ 45 հիվանդներ էլ տեղափոխվել են մայրաքաղաք: Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 25 դեպք։