
Ինչպես հաղորդում է թուրքական Սահաբ օրաթերթը` երկուշաբթի` լույս երեքշաբթի գիշերը թուրքական բանակի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Ղանդիլ լեռների շրջանում տեղակայված քրդական զինված զոկատների ուղղությամբ: Համաձայն աղբյուրի` թուրքական F-16 գրոհայինները շուրջ 2 ժամ ռմբահարել են տարածքը: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: