Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախա-գահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաստանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի միջազգային վարկի ամրապնդմանը։
Հայաստանը մեծապես կարևորում է պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-լեհական համագործակցության շարունակական զարգացումը` երկուստեք հետաքրքություն ներկայացնող բոլոր բնագա¬վառ¬ներում և բազմակողմ հարթակներում»: