Հայաստանում տուրիզմի զարգացման տենդենց նկատվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տուրիզմի միջազգային օրն է,-այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությանե նախագահ Ռոբերտ Մինասյանը` խոսելով զբոսաշրջության ձեռքբերումների եւ բացթողումների մասին: Այսօր  հասկացա, որ այս օրվա մասին քչերն են հիշում: Ի տարբերություն շատ երկրների, երրորդ տարին է այս տարի, որ Հայաստանի կառավարությունը նշում է տուրիզմի միջազգային օրը, կարեւորվում է տուրիզմը Հայաստանում` որպես գերակա ուղղություն,- ասաց  Մինասյանը` բոլորին շնորհավորելով տոնի կապակցությամբ: Անդրադառնալով տուրիզմին Հայաստանում` նա նշեց, որ 20 տարիների ընթացքում հայկական տուրիզմն ունեցել է զարգացումներ սակայն այն շարունակում է մնալ մեր երկրի համար  գերակա խնդիրներից մեկը: Նա նաեւ ուրախությամբ փաստեց, որ վիճակագչական տվյալների համաձայն Հայաստանում տուրզնի զարգացման տենդենց կա:




Լրահոս