Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայանքում թշնամու հրետակոծությունից վնասվել է գյուղի գազատար խողովակը։ Այս մասին ArmLur.am– ի հետ զրույցում ասաց Մովսես համայնքի ղեկավար Արտակ Պապյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն մեկ ժամ է ինչ դադրել է գյուղի ուղղությամբ արձակված հրետակոծությունը։
«Ամեն ինչ նորմալ է, վիրավորներ եւ վնասված տներ չկան»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ այս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից։
Լիդա Եղիազարյան