Այսօր կառավարության նիստում կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ից սկսված դեպքերի հետևանքով զոհված չորս զինծառայողների հիշատակը: Հուլիսի 14-ին՝ ժամը մոտ 14։30֊ին, հայկական կողմը հաստատել է երկու զոհի մասին տվյալները։ Զոհված զինծառայողներն են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Նույն օրը՝ 18:13-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարել է ևս 2 զինծառայողի զոհվելու մասին։ Զոհերն են ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում