
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն առաջիկայում նոր անդամ կունենա:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկում է նշանակել ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արթուր Վարդանյանին:
Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը Աղաջանյանը ներկայացնելու է կառավարության նիստին, սակայն այն չզեկուցվող հարցերից է:
Ս.Հ.