
Ինչպես արդեն հայտնել ենք, հայ-ադրբեջանական սահմանին գիշերը՝ 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը։ Հրետակոծությունից վնասվել է նաև Այգեպարի մանկապարտեզը։