Armlur.am-ը հայտնել էր, որ փաստաբան Մհեր Բադալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա սպանության սպառնալիք է հնչեցրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանի հասցեին, որն իրականացնելու իրական վտանգ է եղել և վերջինիս կողմից ընկալվել է իրական:
Մհեր Բադալյանը նախկինում դատապարտված չի եղել եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Սակայն մեզ հետ զրույցում Մհեր Բադալյանը նշեց, որ ինքը չի սպառնացել Արշավիր Խալափյանին, իրենք վիճել են դատարանի դահլիճում, իրավաբական վեճ է եղել, սակայն ինքը որեւէ մեկին չի սպառնացել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան