
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ Այնտեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Եռաբլուրում տեղի ունեցավ օրհնության կարգ կաթողիկոսի կողմից: Ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայրենիք, պետություն ունենալը պատասխանատվություն է: Այն ընկած է պետության ուսերին: Դա կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե դա թողնենք միայն այդ հասկացությունների մեջ լղոզված», – նշեց նա:
Նա նշեց, թե այս պահին Տավուշում կանգնած են մեր հերոս եղբայրները: «Խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր կանգնած են Տավուշի հողում: Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում