
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ Այնտեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հուլիսի 14-ին՝ ժամը մոտ 14։30֊ին, հայկական կողմը հաստատել է երկու զոհի մասին տվյալները։ Զոհված զինծառայողներն են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Նույն օրը՝ 18:13-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարել է ևս 2 զինծառայողի զոհվելու մասին։ Զոհերն են ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում