
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ Այնտեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ելույթ ունեցավ Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը:
«Այսօր ամբողջ ազգով սուգ ենք ապրում: Իմ եղբորորդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին և նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում