Բռնության բռնկումը Ադրբեջանի նախագահի և նրա դաշնակից՝ Թուրքիայի նախագահի սադրիչ գործողությունների մաս են կազմում․ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին բռնությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մոտ և կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, կոնգրեսականներ Ջեկի Շփեյերը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը նամակ են ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին, Պաշտպանության նախարար Մարկ Էսպերին, որում պահանջում են, որ ԱՄՆ-ն հորդորի Ադրբեջանին ընդունել միջազգային դիտորդների ներգրավումը և դուրս հանի հայ-ադրբեջանական ու արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով դիպուկահարներին, ծանր և նոր տեսակի զենքերը։

«Մենք խիստ անհանգստացած ենք վերջին շրջանում հայ-ադրբեջանական միջազգային սահմանին բռնությունների աճով՝ Տավուշ մարզի սահմանամերձ գյուղերի տարածքում: Վերջերս բռնության բռնկումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա դաշնակից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ և ռազմական հռետորաբանության և գործողությունների մաս են կազմում»,- ասված է նամակում։

Նամակում նաև անհանգստություն է հայտնվել ԱՄՆ-ի՝ Ադրբեջանին աջակցության տրամադրման կապակցությամբ, որը, հնարավոր է, օգտագործվի Հայաստանի դեմ։




Լրահոս